Արցախում այսօր մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին երեկ հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Արցախցիներն իրենց ելույթներում աշխարհին հայտնում են հումանիտար ճգնաժամի մասին։