Հետևեք մեզ։

Ալիևի օգնականն անամոթ ստեր է տարածում․ Էդմոն Մարուքյանը պատասխանել է նրան

10:34, 14 հուլիս 2023
Ալիևի օգնականն անամոթ ստեր է տարածում․ Էդմոն Մարուքյանը պատասխանել է նրան

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անամոթ ստեր է տարածում։ Այս հայտարարությունն արել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Երեկ Հաջիևը պարող մարդկանց տեսագրություն է հրապարակել իր միկրոբլոգում և նշել, թե իբր սուտ են հայկական կողմի պնդումներն այն մասին, թե տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամ է։

«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ ու փորձելով ծածկել իր պետության, իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը։ Ադրբեջանը պատանդ է պահում 120,000 էթնիկ հայի, այդ թվում՝ 30,000 երեխայի, կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով այդ մարդկանց։ Սա այն է, ինչ Հաջիևը փորձում է թաքցնել իր կեղծ հայտարարության հետևում։ ԼՂ բնակիչ երեխաներ՝ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով։ Այս հանցագործության անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է»,-գրել է Մարուքյանը։