Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները շարժվում են դեպի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ, որտեղ կհնչեցնեն իրենց պահանջը:
ԿԽՄԿ գրասենյակից հետո շարժման մասնակիցները կշարժվեն դեպի Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայր, այնտեղ նրանց կմիանան Ասկերանի շրջանի բնակիչները:
Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ ավելի ուշ հանդիպումը կշարունակվի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ գրեթե ամենօրյա ռեժիմով։