Հետևեք մեզ։

Աղաչում եմ վեր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, կանգնեք ի պաշտպանություն Արցախի. Գեղամ Ստեփանյանը՝ ՀՀ-ում և Սփյուռքում բնակվող հայերին

11:17, 14 հուլիս 2023
Աղաչում եմ վեր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, կանգնեք ի պաշտպանություն Արցախի. Գեղամ Ստեփանյանը՝ ՀՀ-ում և Սփյուռքում բնակվող հայերին

 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ստեփանակերտի վերածննդի հրապարակում համաժողովրդական շարման հանրահավաքում ելույթ ունենալիս դիմեց ՌԴ խաղաղապահ զորակազմին, Հայաստանում ապրեղ հայրենակիցներին և Սփյուռքին:


 «Մեզ խաղաղություն էր խոստացվել։ Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով:


31 տարի առաջ Արցախում ապրող հայը կանգնեց մի պարզագույն ցանկությամբ՝ միանալու Մայր հայրենիքին։ Այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի թողեք Արցախում ապրող հային իր այդ սրբագույն երազանքի հետ»,- ասաց նա և դիմեց Սփյուռքում բնակվող հայերին.


«Սիրելի քույրեր և եղբայրներ, ձեզ խնդրում եմ, եթե կուզեք՝ աղաչում եմ, վեր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, վեր ելեք՝ պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայ ժողովրդի ճակատագրի համար»։


Ստեփանյանը նշեց՝ անտարբերությունը հավասար է մեղսակցության։ 


«Հիշեք՝ անպատիժ հանցագործությունը կրկնվող հանցագործություն է։ Այսուհետ  մեր անցյալը, ներկան ու ապագան նաև ձեր ձեռքերում է։ Արցախն ապրելու է, Արցախը հարատևելու է՝ ի հեճուկս բոլոր չկամների ու թշնամիների և ի փառս համայն հայության»,- նշեց Ստեփանյանը: