Հետևեք մեզ։

Նիկոլին պահելով՝ դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում, չի կարող համազգային պայքարն իր օրակարգում դավաճան իշխանությունների հեռացման հարց չունենալ. քաղաքագետը՝ Արցախի իշխանություններին

11:25, 14 հուլիս 2023
Նիկոլին պահելով՝ դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում, չի կարող համազգային պայքարն իր օրակարգում դավաճան իշխանությունների հեռացման հարց չունենալ. քաղաքագետը՝ Արցախի իշխանություններին

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի նիր էջում գրառում է կատարել՝ դիմելով Արցախի իշխանություններին:

«Նիկոլ Փաշինյանը վաղը գնում է Բրյուսել՝ Արցախը հանձնելու հերթական քայլն անելու, իսկ Արցախի իշխանությունները վախենում են նրա անունը հնչեցնել: Դիմում են ՀՀ քաղաքացիներին և նույնիսկ կշտամբում Հայաստանում ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:


Դիմում եմ Արցախի իշխանություններին: Ես հասկանում եմ, որ ժողովրդին մեղադրելը շատերիդ համար անվտանգ մի բան է թվում, բայց դուք էլ իմացեք, որ ուշ, թե շուտ այդ նույն ժողովուրդը գալու է ձեր ետևից: Ու նաև իմացեք, որ Նիկոլ պահելով, դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում: Չի կարող համազգային պայքարն իր օրակարգում դավաճան իշխանությունների հեռացման հարց չունենալ: Առանց դրա ուրիշ ոչ մի խնդիր չի լուծվելու: Ձեզանից շատերը դեռ չեն հատել անդառնալիության կետը: Եվ, եթե չեք ուզում դառնալ Նիկոլի հանցակիցը, ուրեմն իրերը կոչեք իրենց անուններով:

P.S. Գեղամ Ստեփանյան ջան, կեցցես»,-գրել է նա: