ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան: Այս մասին հայտարար է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Ժամը 13։00-ին դատական նիստ է նշանակված»,- հայտնել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Արցախում ձերբակալվել է Արցախի նախկին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Այնուհետև Արցախի գլխավոր դատախազությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն գումարն օգտագործվել է ոչ նպատակային, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: