Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության գրասենյակ։
ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը պահանջ ներկայացրեց, որպեսզի ԿԽՄԿ գրասենյակը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ, իրավիճակն ամբողջապես արտացոլող տեղեկատվություն կփոխանցի միջազգային կազմակերպություններին։
«Ցավում եմ, որ մինչ այս, որ մենք ունեցել ենք դեպքեր, երբ, հղում անելով ձեր կողմից տեղեկատվության վրա, մեզ պարզաբանել են, որ իրավիճակն Արցախում աղետալի կամ օրհասական չէ։ Ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, ընդունեք և պատասխանատու գտնվեք Արցախի ժողովրդի նկատմամբ»,- հայտարարեց Ներսիսյանը։