Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը. Բայրամովը հանդիպել է Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավարի հետ

14:12, 14 հուլիս 2023
Ադրբեջանական կողմը չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը. Բայրամովը հանդիպել է Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավարի հետ

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Լաչինի անցակետում» տիրող իրավիճակը, ԿԽՄԿ-ի գործունեությունը Ստեփանակերտում։ 

Հանդիպմանը Բայրամովը հայտարարել է. «Ադրբեջանական կողմը չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը»։

 

Բայրամովը չի բացառել ԿԽՄԿ-ի միջնորդությամբ «Լաչինի անցակետով» Արցախի բնակիչների՝ բժշկական նպատակներով անցման հնարավորությունը։