Հետևեք մեզ։

Խնդրում եմ պարզաբանել, ինչու՞ է Առաջին ալիքը ոչ քարոզչական ժամանակահատվածում զբաղվում քարոզչությամբ՝ չպահպանելով լուսաբանման հավասարությունը. Մեսրոպ Առաքելյանը՝ ՀՌՀ նախագահին

14:22, 14 հուլիս 2023
Խնդրում եմ պարզաբանել, ինչու՞ է Առաջին ալիքը ոչ քարոզչական ժամանակահատվածում զբաղվում քարոզչությամբ՝ չպահպանելով լուսաբանման հավասարությունը. Մեսրոպ Առաքելյանը՝ ՀՌՀ նախագահին

Առաջին ալիքի լրատվական բլոկը վաղուց վերածվել է կառավարության աշխատակազմի սովորական բաժնի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

 

«Այն որ Ռուբեն Վարդանյանը և Մանե Թանդիլյանը լուսաբանման սև ցուցակում են, մեզ համար ակնհայտ է, որը չենք էլ քննարկում։

 

Իշխանական քաղաքական գործիչներ և գործիքներ կան, որ փաստացի բնակության տեղեկանք ուզես, Առաջին ալիքի հասցեն կնշեն։

 

Բայց սրա մասին չի ասելիքս։

 

Հանրային հեռուստատեսությունը արդեն մի տարի է դարձել է Տիգրան Ավինյանի քարոզչական թիմի մասնաճյուղ, բայց ամեն ինչին չափ ու սահման կա։

 

Երեկ կառավարությունը նշանակում է Երևանի ավագանու ընտրություններ ու հենց նույն օրը Ավինյանը Պետրոսի հյուրն է՝ վերնագիրը «Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին»:

 

Տիգրան Հակոբյան, խնդրում եմ պարզաբանել, ինչու՞ է Առաջին ալիքը ոչ քարոզչական ժամանակահատվածում զբաղվում քարոզչությամբ՝ չպահպանելով լուսաբանման հավասարությունը»,-գրել է նա։