Ժամանակը և պատմությունը ցույց է տվել, որ Արցախը որևէ պայմաններում ադրբեջանցիների հետ մեկ ընդհանուր պետության կազմում ապրելու հնարավորություն չունի։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ստեղծվել է իրավիճակ, երբ Ադրբեջանը հայտարարում է, թե իբր արցախցիներն իր քաղաքացիներն են և այդ նույն արցախցիներին սովամահ անելու քաղաքականություն է վարում։
Երբ մենք գալիս ենք կոչերով և հորդորներով դիմելու միջազգային ներկայացուցչություններին, դա չի նշանակում, որ մենք չենք գիտակցում, որ այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանությունն է, այդ պռոբլեմն ունի կոնկրետ անուն՝ Նիկոլ Փաշինյան», - ասաց Աբրահամյանը։