Ադրբեջանական զինուժը հուլիսի 14-ին ժամը 14:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։
Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։