Դատարանը մերժել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված ներկայացված բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ պաշտպանը տեղեկացրել էր, որ Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով։