Հետևեք մեզ։

44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրիկին մեղադրանք է ներկայացվել. փաստաբան

18:33, 14 հուլիս 2023
44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրիկին մեղադրանք է ներկայացվել. փաստաբան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և հորեղբորը՝ Արթուր Գալեյանին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտնել է Գալեյանների պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Պաշտպանի խոսքով՝ ծանուցագրի հիման վրա ներկայացել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել 2022 թվականի հունիսի 30-ին Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով։

«Գարիկ և Արթուր Գալեյանները ունեին մարմնական վնասվածքներ, նաև՝ Վահիդ Սահակյանը, սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում  Գարիկ Գալեյանին»,- ասել է  պաշտպանը։