Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում հաղթել է իտալացի Յանիկ Սիներին (6:3, 6:4, 7:6): 36-ամյա մարզիկը 35-րդ անգամ դուրս եկավ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ։ Սա պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։
Երկրորդ տեղում ամերիկուհի թենիսիստուհի Քրիստինա Էվերտն է (34), երրորդում՝ Սերենա Ուիլյամսը (33)։
Ուիմբլդոնի եզրափակիչում Ջոկովիչը կհանդիպի Դանիիլ Մեդվեդև – Կարլոս Ալկարաս զույգի հաղթողի հետ։