Հետևեք մեզ։

Ճապոնիայում Վրաստանի դեսպանը հայտնել է, որ իր վրա հարձակում է եղել

22:41, 14 հուլիս 2023
Ճապոնիայում Վրաստանի դեսպանը հայտնել է, որ իր վրա հարձակում է եղել

Տոկիոյի ոստիկանությունը հետաքննում է Ճապոնիայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Լեժավայի վարորդի վրա հնարավոր հարձակումը։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի Հանրային հեռարձակողը։

Ըստ տեղեկությունների՝ անհայտ տղամարդը կանգնել է դեսպանի մեքենայի դիմաց և բացել վարորդի կողքի դուռը։ Միջադեպի արդյունքում ոչ Վրաստանի դեսպանը, ոչ էլ վարորդը չեն տուժել։

Ճապոնիայում Վրաստանի դեսպանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարձակվողը բղավում էր, թե որ երկրից են մեքենայում նստածները։ Վրացի դիվանագետի խոսքով՝ ինքը չգիտի՝ ինքն էր թիրախը, թե ոչ, սակայն հավելել է, որ բռնությունն անընդունելի է։

Ինչպես հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները, Վրաստանի դեսպանը նշել է, որ միջազգային հանրության մեջ ուրիշների նկատմամբ հարգանքը կարեւոր է եւ էական։