Հետևեք մեզ։

ՆԳՆ ենթակա ծառայություններն անցել են ուժեղացված ծառայության Սևանա լճում ու լողափերում

10:38, 15 հուլիս 2023
ՆԳՆ ենթակա ծառայություններն անցել են ուժեղացված ծառայության Սևանա լճում ու լողափերում

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, ՆԳՆ փրկարար ծառայությունն ուոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։

 

Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես և մայրաքաղաք տանող ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալվել են ժամանակավոր փրկարարական հենակետեր ևնույնպես իրականացվում է ուժեղացված ծառայություն։

 

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները լինել զգոն ևջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները։