Հետևեք մեզ։

Հանրահավաքին չխոսեցինք ամենակարևորի մասին. ստեղծված իրավիճակում ամենամեղավորը ՀՀ իշխանությունն է, վարչապետը. Ռուբեն Վարդանյան

10:59, 15 հուլիս 2023
Հանրահավաքին չխոսեցինք ամենակարևորի մասին. ստեղծված իրավիճակում ամենամեղավորը ՀՀ իշխանությունն է, վարչապետը. Ռուբեն Վարդանյան

Ստեղծված իրավիճակում համազգային շարժման ղեկավարը պետք է լինի մեր ղեկավարը, նախագահը, գլխավոր հրամանատարը։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում, արձագանքելով Արցախում մեկնարկած համազգային շարժմանը, ասաց նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

«Այո, ինքը հրապարակում էր, բայց պետք է ուղիղ խոսի ժողովրդի հետ։ Պարոն նախագահ, դուք պետք է վերաստեղծեք ձեր կապը ժողովրդի հետ, գիտեմ՝ դժվար է։

 

Մենք ճիշտ պահանջներ ենք դրել և՛ ռուս խաղաղապահների, և՛ Կարմիր Խաչի առաջ։ Բայց մենք չենք խոսել ամենակարևոր կողմի մասին, որն ամենամեղավորն է, դա Հայաստանի իշխանությունն է և վարչապետը, որն ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Ընդունելով Արցախն Ադրբեջանի կազմում՝ դա միայն քաղաքական հայտարարություն չէ, դա բերելու է նաև շատ ծանր դժվարությունների։

 

Մենք մեր հանրահավաքին չորոշեցին հստակ՝ ինչ մանդատով է այսօր վարչապետը գնալու հանդիպման Միշելի և Ալիևի հետ»,-ասաց Վարդանյանը։

 

Վարդանյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում մեկնարկած «Հայաքվե» նախաձեռնությանը։ «Հայաստանցիներից ստորագրություններ հավաքելով՝ մենք նորից գնում ենք էն ճանապարհով, որը սկսել ենք 1980 թվականին»,-ասաց նա և ափսոսանք հայտնեց, որ այս մասին չխոսվեց հանրահավաքի ընթացքում։