Հետևեք մեզ։

Բացառում եմ, «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, այստեղ պիտի լինի վերջակետ. Սյունիքի մարզպետ

12:32, 15 հուլիս 2023
Բացառում եմ, «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, այստեղ պիտի լինի վերջակետ. Սյունիքի մարզպետ

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ո՛չ բանակցություններում կա, ո՛չ էլ փաստաթղթերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Պաշտոնական Երևանը բացառում է, նույն ձևով բացառում եմ ես։ Կարծում եմ, վստահ եմ, որ Սյունիքի ողջ բնակչությունը միանշանակ է, «Զանգեզուրի միջանք» չի լինելու։ Կա հստակ դիրքորոշում`չի լինելու, այստեղ պիտի լինի վերջակետ»,- ասել է նա:

Սյունիքի մարզպետն ասաց, որ Բաքուն շատ բաներ է փորձելու անել․ «Իհարկե, Ադրբեջանը փորձելու է շատ այլ բաներ օրակարգ բերել, բայց դա մենք չպետք է բերենք, մեր օրակարգ մտցնենք»։