Ռուսական հատուկ ծառայությունները ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ կանխել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների նախապատրաստած մահափորձերը «Ռոսիա Սեգոդնյայի» և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ դրանք հրահանգված են եղել Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից և նախապատրաստվել «Paragraph-88» նեոնացիստական խմբի անդամների կողմից։
«Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ Քննչական կոմիտեի և ՆԳՆ-ի հետ միասին կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը նախապատրաստելը։ Ըստ տեղեկությունների՝ նախապատրաստվում էր նաև Քսենյա Սոբչակի սպանությունը, հայտնել են ՏԱՍՍ-ին: