Հետևեք մեզ։

Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

18:11, 15 հուլիս 2023
Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Հանդիպումը տևել է շուրջ 2.5 ժամ: 

Բրուսելից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը լքել են բանակցությունների վայրը: