Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Բրյուսել, որտեղ տեղի է ունեցել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը։
Նա բրյուսելից լուսանկար է հրապարակել և գրել․
«Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ, և, այնուամենայնիվ, ինձ Ալբերտ Էյնշտեյնի օգնությունն է հարկավոր, ընկալելու համար «օֆիսների» գրավիտացիոն ուժն ու տարածաժամանակային հատկությունները, և անցողիկ էակների վրա դրանց ազդեցության հարաբերականության տեսությունը»։