Տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենադժվար փուլը` որոշումների կայացման փուլը, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից մտքերի փոխանակումը եղել է անկեղծ և առարկայական։ Հայաստանի և Ադբրեջանի ղեկավարները կրկին լիակատար վերահաստատել են փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը։ Դրա վրա հիմնվելով՝ Հայաստանի տարածքը կազմում է 29 800 քառակուսի կմ, Ադրբեջանինը՝ 86 600 քառակուսի կմ։
Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա տեղեկացրել է, որ քննարկվել է նաև Արցախի հարցը և ինքն ընդգծել է Լաչինի ճանապարհը բացելու կարևորությունը, նաև նշել է․ «Ադրբեջանի պատրաստակամություն է հայտնել հումանիտար աջակցություն տրամադրել Աղդամի կողմից․ երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում»,- ասել է նա։
Շառլ Միշելը նշել է, որ ինքը կողմերին հորդորել է ազատ արձակել պատահաբար սահմանը հատած զինվորներին, քննարկել անհետ կորածների հարցը։
Միշելը նշել է, որ պատրաստ է ևս մեկ անգամ կողմերին հրավիրել հանդիպման, ինչպես նաև հանդիպում նախաձեռնել Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ։