«Ինտերի» կայքը մեջբերել է ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խոսքերը նոր մրցաշրջանի մասին։
«Շատ ուրախ եմ, որ սկսում եմ երկրորդ մրցաշրջանս «Ինտերում»։ Ես պատրաստ եմ թիմակիցներիս հետ անել առավելագույնը, որպեսզի հասնենք մեր նպատակներին։
Դրանք չեն փոխվել․ Սկուդետո, գավաթ, սուպերգավաթ և Չեմպիոնների լիգայում հնարավոր առավելագույնը»։
Մխիթարյանը հույս է հայտնել, որ կկրկնեն նախորդ մրցաշրջանի նվաճումները։