Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսուսումնասիրություններ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները: