Անցած շաբաթ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 58 երթուղիներում աշխատել է 3279 շարժակազմ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի պաշտոնյան։
Նշվեց, որ այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել 34 ավտովթար, որից մեկն տեղի է ունեցել երեկ։
Ըստ տվյալների՝ երեկ, ժամը 19.00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում ընթացքի ժամանակ ազգությամբ հնդիկ տղամարդը քարով խփել ու կոտրել է «ՄԱՆ» ավտոբուսի երկու կողային ապակիները: Վարորդն անմիջապես կանգնեցրել է ավտոբուսը և ուղևորների օգնությամբ այդ տղամարդուն բռնել են, որը տեղափոխվել է ոստիկանություն։