Հասարակական տրանսպորտի համար երթևեկելի նոր գոտիների ներդրման աշխատանքների շրջանակում իրականացվում է Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության սխեմաների մշակում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
«Այստեղ ևս կառանձնացվեն ավտոբուսային գծեր: Փողոցն ընտրվել է՝ հաշվի առնելով թվով 21 հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկումն ու ինտենսիվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Երեւանում ավտոբուսի համար ավտոբուսային գծեր են առանձնացվել նաեւ Գայի պողոտայում։