Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի անդամ պետութուննե՛ր, ձեր բոլոր կոնվենցիաները չեն գործում Արցախի դեպքում, ձեր երկրների շահերը գերադասելով խլացել ու համրացել եք․ արցախցիները՝ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

12:13, 17 հուլիս 2023
ՄԱԿ-ի անդամ պետութուննե՛ր, ձեր բոլոր կոնվենցիաները չեն գործում Արցախի դեպքում, ձեր երկրների շահերը գերադասելով խլացել ու համրացել եք․ արցախցիները՝ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 17-ին, ակցիա է կազմակերպվել՝ հաջակցություն Արցախի: 

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքվել են հադրութցի երեխաներ, ովքեր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կորցրել են իրենց հայրենիքի մաի մասն ու տեղափոխվել են Հայաստան։ Նրանք  վանկարկում են՝ «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացեք կյանքի ճանապարհը», նաև նման գրություններով շապիկներ են հագել։

Արցախցիները կոչով դիմեցին ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարին, նշելով, որ տեղահանված արցախցիները բազմաթիվ անգամ թակել են իրենց դուռը, հավատալով, որ երբ ՄԱԿ-ը 1992-ին երկավ Հայաստան, նպատակ ուներ գործի դնել բազում կոնվենցիաներ։

«ՄԱԿ-ի անդամ պետութուններ, ձեր բոլոր կոնվենցիաները չեն գործում Արցախի դեպքում։ 2020-ի պատերազմից հետո բռնի տեղահանված ու Հայաստանում ժամանակավորապես ապաստանած, 7 ամիս շրջափակված արցախցիներին դուք չեք տեսնում, բայց չգիտես ինչու, չէ, գիտենք ինչու․ ձեր երկրների տնտեսական ու քաղաքական շահերը գերադասելով խլացել ու համրացել եք։ Այսօր Հայաստանում յոթ ամսի սպասող իմ հայրենակիցների անունից հայտարարում եմ՝ վճռական ենք տրամադրված իրացնելու մեր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդդական կամքը»։