Երեկ՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են երեխայի ինքնությունը։ Նա Էջմիածին քաղաքի բնակիչ 3-ամյա Առնո Ա․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ երեխան հիվանդանոց էլ տեղափոխվել իրենց շենքի 4-րդ հարկի բնակարանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան հյուրասենյակում գտնող աթոռի վրա է բարձրացել, ապա պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։