Այսօր՝ հուլիսի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 03։00-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Իրավապահները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Գոռ Գ․-ն է։Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 04։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «պարանոցի կտրած վերք մագիստրալ անոթների վնասվածքով» իրենց մոտ են տեղափոխել քաղաքացու դի։Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Մ․-ն է։Կարճ ժամանակ անց «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև 20-ամյա Արտուշ Ս․-ն, այնուհետևԿոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արթուր Ս-ն։ Պատճառը վիճաբանությունն է եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։