Հետևեք մեզ։

Սաղ նստել են ու մի հոգու անուն են տալիս՝ ինքն է որոշել, միլիոնավոր հայերի տեղը մի հոգի չի կարա որոշի, իմ հայրն Արցախի իր տնից դուրս չի գալու․ Գայա Արզումանյան (տեսանյութ)

14:28, 17 հուլիս 2023

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա իրականացնողների թվում էր նաև արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը։ Նա Hayastan.news-ի հետ զրույցւոմ հայտնեց, որ ինքը վերջին անգամ անցյալ տարվա սեպտեմբերին է Արցախում եղել, իսկ հարազատները մինչև հիմա այնտեղ են, շրջափակման մեջ, և որ հայրը իր տանից դւորս չի գալու, չի լքելու իր հողը։ Խոսելով այս իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին, Գայա Արզումանյանն ասաց, որ մեկ մարդը չի կարող ամբողջ ազգի՝ միլիոնավոր հայերի փոխարեն որոշումներ կայացնել։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ