Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց արցախցիները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ ՄԱԿ-ը գործուն քայլեր ձեռնարկի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Գյումրիից ժամանած մի կին էլ հակառուսական բովանդակությամբ մի պաստառով էլ իր առանձին ակցիան էր իրականացնում։ Նրա պաստառի վրա անգլերենով գրված էր, թե ռուսը օկուպանտ է։ Նրան, սակայն, ոստիկանները թույլ չէին տալիս ակցիա իրականացնել։
Hayastan.news-ի հետ զրույցում քաղաքացին ասաց, որ իրեն ասում էին, թե այս պաստառով ակցիա անելը կարող է բախումների առիթ տալ։ Նա նաև նշեց, որ եթե ռուսները չլինեին, Հայաստանը վաղուց Շվեյցարիա կլիներ։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ