Հետևեք մեզ։

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտ պայման է». հայտարարություն

16:57, 17 հուլիս 2023
«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտ պայման է». հայտարարություն

Արևմտյան Ադրբեջանի համայնքը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Փաշինյան-Միշել-Ալիև ֆորմատով վերջին հանդիպմանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ստացված տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը քննարկվել է «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ վերադարձի հարցը»։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների օրակարգ մեր վերադարձի հարցի ընդգրկումը պատմական քայլ է այս հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Արևմտյան Ադրբեջանի համայնքը կրկնում է, որ Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձը իրենց տներ ոչ միայն մարդու իրավունքների և արդարության հաղթանակն է, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտ պայման։ Այս առումով մենք անկեղծորեն ողջունում ենք Բրյուսելի խաղաղ գործընթացի շրջանակներում Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի և անվտանգության հարցի ներառումը։

Արևմտյան Ադրբեջանի համայնքը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը ծառայող Բրյուսելի խաղաղ գործընթացում վերադարձի հարցի քննարկմանը զուգահեռ, վերահաստատում է իր պատրաստակամությունը այս հարցի շուրջ Հայաստանի կառավարության հետ ուղիղ բանակցությունների»,- ասվում է հայտարարության մեջ։