Հետևեք մեզ։

Իջևան-Երևան ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ 21-ամյա վարորդը մահացել է (լուսանկարներ)

17:43, 17 հուլիս 2023
Իջևան-Երևան ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ 21-ամյա վարորդը մահացել է (լուսանկարներ)
Հուլիսի 17-ին, ժամը 14։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 2002 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մետր) և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա․-ի դին և ուղևոր Ս․ Ա․-ն (ծնված 1979 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով․ տուժածը տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: