Հետևեք մեզ։

Հրաժարվել եմ ընթրիքից․ 54-ամյա Տատյանա Բուլանովան բացահայտել է իր գրավչության գաղտնիքը

19:41, 17 հուլիս 2023
Հրաժարվել եմ ընթրիքից․ 54-ամյա Տատյանա Բուլանովան բացահայտել է իր գրավչության գաղտնիքը

Խորհրդային և ռուսական էստրադայի երգչուհի Տատյանա Բուլանովան բացահայտել է գրավչության գաղտնիքը. նրա հետ հարցազրույցը հրապարակել է Lady Mail.ru-ն։ Ինքնասպասարկման մասին հարցին ի պատասխան՝ աստղը բացատրել է, որ կոսմետոլոգի մոտ լազերային և ներարկման պրոցեդուրաներ է անում։ Սակայն, նրա խոսքով, ինքը հազվադեպ է այցելում մասնագետի։ «Տարին մեկ անգամից ավելի չի ստացվում. ներարկումներից հետո երկար վերականգնողական շրջան է լինում, և ես դրա համար գրեթե ժամանակ չեմ ունենում»,- ասել է երգչուհին։ Միաժամանակ, նազրուցակիցը նշել է, որ ինքը դեմ չէ պլաստիկ վիրահատություններին, սակայն վախենում է անզգայացումից և բժիշկներից։

Բուլանովան նշել է նաև, որ 1990-ականների վերջից ինքը հետևում է որոշակի սննդակարգի։ Առավոտյան նա նախընտրում է թեթև խորտիկ, հետո ուտում է լիարժեք ճաշ և հրաժարվում է ընթրիքից:

«Այժմ դա կոչվում է ընդհատվող ծոմապահություն», - ասել է նա։