Հետևեք մեզ։

Որոշեցինք, որ պետք է նորից Կարեն ունենանք, մեր տանն էլ մի ծաղկով գարուն եկավ․ ծնվել է 44-օրյա պատերազմում նահատակված Կարեն Ավագյանի եղբայրը

19:49, 17 հուլիս 2023
Որոշեցինք, որ պետք է նորից Կարեն ունենանք, մեր տանն էլ մի ծաղկով գարուն եկավ․ ծնվել է 44-օրյա պատերազմում նահատակված Կարեն Ավագյանի եղբայրը

Որոշեցինք, որ նորից պետք է Կարեն ունենանք, մեր տանն էլ մի ծաղկով գարաուն եկավ․ ծնվել է 44-օրյա պատերազմում նահատակված Կարեն Ավագյանի եղբայրը։ Այս մասին հայտնում են «Էրեբունի» ծննդատնից։

 

«Կարենի զոհվելուց որոշ ժամանակ անց Նելլի Ավագյանը  հասկացավ. եթե կյանքը շարունակվում է, ուրեմն պետք է կրկին մայրանալ: Հղիության հաստատումից հետո եկավ «Էրեբունի» ԲԿ կանանց առողջության կենտրոն: Այսպես «Էրեբունի» ծննդատանը սկսվեց Նելիի երկար ճանապարհը: Հղիի հուզական վիճակը, ապրումները, առողջական որոշակի խնդիրները բժիշկներին անընդհատ ստիպում էին վերահսկել սպառնացող վիժման, վաղաժամ ծննդաբերության ռիսկերը: Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի բժիշկների հետ  հղիությունը հնարավոր եղավ հասցնել 36 շաբաթական ժամկետի, որից հետո ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը  կատարեց կեսարյան հատումը: Փոքրիկը ծնվել է 3 կգ-ից մի փոքր ավելի քաշով, 47 սմ հասակով: Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, ասում են՝ տանը Կարենի անունը նորից պետք է լսվի: Նելլի Ավագյանը երազում է. փոքրիկն իր հերոս եղբոր նման թող լինի՝ քաջ ու բարի: Մի քանի օրական Կարենը ստիպել է, որ որդուն կորցրած մոր դեմքին ժպիտ հայտնվի, հիմա նրանք ապրելու թե հույս, թե ցանկություն ունեն»,-ասվում է տարածած հաղորդագրությունում: