ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-13-ը աշխատանքային այցով գործուղվել էր Փարիզ:
Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը և անձինք աշխատակազմից։
Աշխատանքային այցով Ֆրանսիա մեկնած Ալեն Սիմոնյանն այցելել է նաև Փարիզի Դեսնեյլենդ զբոսայգի. նա այդտեղ է տարել իր դստերը։