Հետևեք մեզ։

Չեմ կարողանում քայլել, սուր ցավեր ունեմ. Արևիկ Ուդումյանը առողջական խնդիր ունի

20:40, 17 հուլիս 2023
Չեմ կարողանում քայլել, սուր ցավեր ունեմ. Արևիկ Ուդումյանը առողջական խնդիր ունի

Հաղորդավարուհի, ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանը առողջական խնդիրներ ունի։ Այս մասին նահայտնել է ինստագրամյան իր էջի «Սթորիներ» բաժնում։

 

«Կա մի քանի խնդիր, ինչի համար պետք է սկսել բուժում։ Պետք է սկսել բուժում և ինչ-որ ձևով ցավազրկումներն ավելացնել, որովհետև վերջին 1 շաբաթվա ընթացքում ես չեմ կարողանում քայլել, շատ դժվարությամբ մի սենյակից մյուս սենյակ։ Շատ սուր ցավեր ունեմ։ Ոչ մի դիրքով չի ստացվում քնել, օրվա ընթացքում ինչ-որ պահեր լինում են՝ թվում է՝ կարողանում եմ շարժվել, հետո էլի վատանում է վիճակը»,-ասում է Ուդումյանը։

 

Նա նշում է՝ այն ինչ իր մոտ է, շատերի մոտ է, շատերից է լսում այդ մասին։

«Պատճառներից կարող է լինել հղիությունը, հղիությունները, ծանրությունները, շատ տարբեր բաներ»,-ասում է նա և նշում՝ կարևոր է արագ սկսել բուժումը։