Բոլոր նրանք,ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս և ուղղորդում են դեպի թշնամու դուռը, իրենց վրայից «գցելով» պատասխանատվությունը՝ առավել թշնամի են Արցախին և արցախցուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Հին և շատ խորիմաստ ասացվածքը կա:
«Սովը մարդուն
տանում է թշնամու դուռը»:
Մեր թշնամիները սա լավ գիտեն,իսկ թե՞ ովքեր են մեր թշնամիները՝ մենք,կարծես թե լավ չգիտենք:
Բոլոր նրանք,ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս և ուղղորդում են դեպի թշնամու դուռը, իրենց վրայից «գցելով» պատասխանատվությունը՝ առավել թշնամի են Արցախին և արցախցուն...»,- գրել է նա։