Որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, միանալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեր ազգակիցների նստացույցին, սա լրացուցիչ ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու համար, որպեսզի կատարեն ստանձնած պարտավարությունները։ Այս մասին ասաց Արցախի նախագահը՝ իր ուղերձի ընթացքում։
Նա ասաց որ այս իրավիճակում ավելի արդյունավետ տարբերակ չի գտել։
Նա նշեց, որ այս նստացույցով ակնկալում են, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, ԵՄ–ն, ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ, հանցավոր քայլերը խրախուսելուց եւ կկատարեն իրենց պարտավորությունները նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․