Հետևեք մեզ։

Ես կարող էի չծնվել, հուսով եմ՝ դեռ առիթ կլինի ապրելու. այսօր Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է

11:02, 18 հուլիս 2023
Ես կարող էի չծնվել, հուսով եմ՝ դեռ առիթ կլինի ապրելու. այսօր Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է, դերասանուհին դառնում է 41 տարեկան է: Ծննդյան օրվա առթիվ նա ինստագրամի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.


«Հուլիսի 18


Ես կարող է չծնվել, ինչպես որ հազարավոր այլ երեխաներ՝ տարբեր ժամանակներում..


Կարող էի չունենալ ընտանիք, ինչպես որ չունեն այսօր էլ շատ-շատերը...


Կարող էի չունենալ Սեր, Ընկերություն և Արժեքներ...


Եվ, ի վերջո, կարող էի չունենալ Հայրենիք... ինչպես որ չունեն շատերն աշխարհում ու անգամ Հայաստանում...


Բայց ուզում եմ ասել շնորհակալությւն երկնային դարձած, բայց հավերժ կողքիս՝ Ծնողներիս, որոնց բերած լույս աշխարհում սեր եմ տեսել, տեսել եմ հայրենիք ու արժեքներ, շնորհակալությունս իմ կյանք այսօր լցնող ու անփոխարինելի իմ քույրերին և նրանց զավակներին, որոնք մեծապես իմն են)))


Իմ անմնացորդ նվիրված ու տոն ընկերներիս, 


Իմ Աննա Հեքեքյանին, ուղղակի, որ կա որպես Սիրո մոլորակ, ու, որ ինձ անափ մի աշխարհ է տվել,


Իմ կայացած-տանը-մնացած անհավանական, օրս, ցավս կամ ուրախություններս հետս տանող էն քիչ Ընկերներ-Ընտանիքիս


Սոֆիկոյիս,


Իմ էն բոլոր հայրենակիցներին, որոնք ունեն հայրենիք, որոնց հետ ու որոնցով ես սովորել եմ չհոգնել,


Պայքարել,


Ապրել,


Չկորցնել սթափությունն ու չտրվել հիասթափությանը, աղոթել Երկնայինին, բայց լինել Հողին ամուր կպած, չչարանալ՝ նույնիսկ հալածվելով չարացածների, ու սովորել ներել՝ անկախ ամեն ինչից ու դառնահամի խտանյութից,


Սեր...


Շնորհակալություն Հայաստանի հանուն ու համար ապրողներին ու մեծագույն երախտագիտությունս չհանձնվող Սեր ու Կյանք Արցախին: Եղի՜ր:


...ես կարող էի չծնվել...


Բայց հուսով եմ, որ դեռ առիթ կլինի ապրելու


Հ. Գ. Սեր, լավ է, երբ կաս, ու ինչ լավ է, որ կաս...

Որքան անմիտ կլիներ աշխարհն առանց քեզ)»,- գրել է Հովհաննիսյանը: