Հետևեք մեզ։

Բաքուն առաջարկում է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը. Ադրբեջանի ԱԳՆ

11:26, 18 հուլիս 2023
Բաքուն առաջարկում է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովիի հետ։

Բայրամովը հանդիպմանը այս անգամ խոսել է «Աղդամ-Ստեփանակերտ» ճանապարհից՝ նշելով. «Բաքուն առաջարկում է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների կարիքները հոգալու համար»։

Նա հայտարարել, որ Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետի ստեղծումը «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»: