Հետևեք մեզ։

Ադրբեջանի քաղհասարակության կազմակերպությունները դիմել են ԵՄ-ին և ՄԱԿ-ին՝ պահանջելով ուշադրություն դարձնել ՀՀ հանքարդյունաբերությանը

11:38, 18 հուլիս 2023
Ադրբեջանի քաղհասարակության կազմակերպությունները դիմել են ԵՄ-ին և ՄԱԿ-ին՝ պահանջելով ուշադրություն դարձնել ՀՀ հանքարդյունաբերությանը

Ադրբեջանի քաղհասարակության կազմակերպությունները այս անգամ էլ դիմել են ԵՄ-ին և ՄԱԿ-ին՝ պահանջելով ուշադրություն դարձնել ՀՀ հանքարդյունաբերությանը: Ըստ նրանց՝ «Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության հետևանքով առաջացած էկոլոգիական աղետը տարածաշրջանային և գլոբալ ազդեցություն ունի Երկրի էկոհամակարգի վրա»։

«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետությունում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը շտապ ուշադրություն դարձնել էկոլոգիական աղետին, որն ունի տարածաշրջանային և գլոբալ ազդեցություն։  

Ներկայումս Հայաստանը Եվրոպական Միությունից դրամաշնորհներ է ստանում «EU4Environment» ծրագրի շրջանակներում՝ Արեւելյան գործընկերության երկրներում կանաչ արդյունաբերության զարգացման համար։ Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ ապահովելու, որ այդ ֆինանսական ռեսուրսները օգտագործվեն իրենց նպատակների համար, այլ ոչ թե այնպիսի գործողությունների իրականացման համար, որոնք հանգեցնում են տարածաշրջանի բնության ոչնչացմանը և էկոլոգիական հավասարակշռության խախտմանը»,- ասված է ՀԿ-ների դիմումի մեջ:

Վերլուծական