Հետևեք մեզ։

37-ամյա տղամարդը փորձել է հրկիզել Լենինի դամբարանը

12:14, 18 հուլիս 2023
37-ամյա տղամարդը փորձել է հրկիզել Լենինի դամբարանը

Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի մոտ մի տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ եղել է Մոլոտովի կոկտեյլ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

 

«Երկուշաբթի երեկոյան մի տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ Մոլոտովի կոկտեյլ է եղել։ Տղամարդուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք»,- ասել է գործակալության աղբյուրը։

 

Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածը՝ Չիտայի 37-ամյա բնակիչ Կոնստանտին Ստաչուկովն է։

 

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ի ուշ երեկոյան։ Տղամարդը Մոլոտովի կոկտեյլ է նետել Լենինի դամբարան. խառնուրդի շիշը փշրվել է սալաքարերի վրա և բռնկվել։ Հրդեհն անմիջապես մարվել է։

 

Հիշեցնենք, որ Փետրվարին Կարմիր հրապարակում կալանավորվել էր 42-ամյա մի տղամարդ, որըփորձել էր գողանալ Լենինի դին դամբարանից։