ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, լրին կից գրել է.
«Սա էլ Ջուլիկ տատին։
Վերջերս ԱԺ գալիս՝ Դեմիրճյան փողոցի վրա այս տատիկը ձայն տվեց, ասաց, որ մեր բոլոր նիստերը նայում է ու խնդրեց, որ իմ անունից պատգամավորներին փոխանցեմ՝ ամոթ է, երկիրն այս վիճակում, մենք ինչ ենք անում, ոնց ենք իրար բզկտում...
Անցած նիստերից մեկի ժամանակ ամբիոնից փոխանցեցի նրա խոսքերը:
Այսօր ԱԺ գալիս նորից հանդիպեցինք: Տեսել էր ու հարցնում էր՝ բան կփոխվի՞: Ասացի՝ տեսնենք:
Հաջորդ անգամ իմ հարևան Պողոսի խոսքերն եմ փոխանցելու, չնայած՝ ոմանց կարող է դուր չգալ»,-գրել է Թունյանը։