Քաղաքացու համար լավ պայմաններ ստեղծում են, որպեսզի գեղեցիկ ավտոբուսի մեջ զոհվե՞ն: Այս մասին Երանում Արցախի շրջափակման դեմ տեղի ունեցող ցույցերի ժամանակ ասաց դերասան Դավիթ Հակոբյանը:
«Ճիշտն ասած սա ես չեմ հասկանում, ումից ենք բան պահանջում, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի դեսպանություններից, նրանք պետական մասշտաբներով հայտարարում են՝ ինչ են մտածում»,- ասաց Հակոբյանը և նշեց, որ պետք է ուժեղանալ, այդ ժամանակ ուժեղներն իրենք կկանչեն և կհարցնեն՝ ինչ ես ուզում:
«Մենք հիմա փոսում ենք, բայց հնարավոր է դուրս գալ, եթե նույնիսկ գործիք էլ չունես»,- ասաց դերասանը:
Հարցին՝ հնարավոր է Արցախը չճանաչել Ադրբեջանի կազմում, իշխանությունները այդպիսի կամք կարող են ունենալ, դերասանը պատասխանեց.
«Իշխանությունն արդեն կամք ունեցել է և ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում: Այս վիճակի հետ հարմարվել չի կարելի»: