Կիրառվելու են ծայրահեղ քայլեր, այս պահին չենք ցանկանում հրապարակային խոսել: Այս մասին Երևանում Արցախի շրջափակման դեմ տեղի ունեցող ցույցերի ժամանակ ասաց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը և նշեց, որ Արցախի նախագահը մեկ շաբաթ ժամանակ է տվել:
Հարցին՝ արդյո՞ք ուշացած չեն ակցիաները, խորհրդականը նշեց՝ ակցիաներն իրականացվում են ըստ հերթականության:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն և հարցին՝ ինչ է կարծում այս մասին, պատասխանեց. «Արցախի Հանրապետությունն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում, սա բազմիցս արտահայտվել է երկրի ընտրված իշխանությունների կողմից»:
Հարցին՝ Արցախի իշխանություններն ընդունո՞ւմ են Աղդամով հումանիտար օգնություն տեղափոխելու՝ Շառլ Միշելի առաջարկը, նա պատասխանեց՝ ոչ: