Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկվանից Ստեփանակերտի հրապարակում նստացույց է սկսել՝ դա որպես ծայրահեղ միջոց դիտարկելով Արցախի փրկության հարցում, իսկ Երևանում էլ այսօր հերթական ակցիան էին իրականացնում՝ արդեն Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։ Երեկ էլ, հիշեցնենք, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ու ՌԴ դեսպանատան դիմաց էին ակցիա անում։ Այսօրվա ակցիային մասնակցում էր նաև դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը, որը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ նստացույցը պայքարի անցած-գնացած մեթոդ է, հատկապես, երբ նստացույց է իրականացնում պետության ղեկավարը, բայց Արցախի նախագահը նստացույցով երևի ուզում է ազդեցություն գործել, որ բոլորը ոտքի ելնեն։
Նա նաև մի պատկերավոր մեջբերում արեց Աստվածաշնչից․ «Մեզ հիմա, ցավոք սրտի, պետք է 35-40 տարվա անվտանգային վիճակ, որովհետև Աստված, երբ Մովսեսին ստրկությունից հանեց Եգիպտոսից, Ավետյաց երկիրը այ էն շենքի հետևում էր, բայց չտարավ էնտեղ, 40 տարի քարշ տվեց անապատներով, որպեսզի ստրկության մեջ ապրած սերունդը վերանա, նոր մաքրված սերունդը մտնի Ավետյաց երկիր։ Աստված չգիտե՞ր տեղը, բա ինչի՞ էր պտտում»։
Մանրամասն՝ տեսանյութում․