Մի խումբ արցախցիները ծանր շինտեխնիկայով շարժվում են Աղդամի ճանապարհ, թույլ չտալու, որ Ադրբեջանից որևէ բեռնատար անցնի Արցախ։ Այս մասին տեղեկանում ենք «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ակտիվիստ Արշակ Աբրահամյանի գրառումից ու հրապարակած լուսանկարից։
«Մենք արդեն Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին ենք։ Ադրբեջանը իր ուզածին չի հասնելու… Մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ»,-գրել է Աբրահամյանը։