Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Թվիթեր»-ի էջում գրել է․ «Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին։ Միջնորդները նպաստում են նոր խնդիրների առաջացմանը․ ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանության ընդունումը Ալիևի ռեժիմի համար կարող է պատրվակ ծառայել արցախցիների դեմ լրացուցիչ հանցավոր գործողություններ կատարելու համար։ Եվս մեկ լուրջ խնդիր է առաջանում, երբ ժողովրդավարական արժեքների կողմնակից ԵՄ-ն իր նախաձեռնություններում աջակցում է բռնապետ Ադրբեջանին՝ դրանով իսկ ակամայից հավանություն տալով էթնիկ զտումների և արցախահայության՝ իրենց նախնիների հողերից բռնի տեղահանման քաղաքականությանը»։
Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը. Ռուբեն Վարդանյան
21:26, 18 հուլիս 2023