Հետևեք մեզ։

Ադրբեջանի ՊՆ-ն անդրադարձել է արցախցիների կողմից Ակնա-Ասկերան ճանապարհին բետոնե արգելապատնեշներ տեղադրելուն

10:16, 19 հուլիս 2023
Ադրբեջանի ՊՆ-ն անդրադարձել է արցախցիների կողմից Ակնա-Ասկերան ճանապարհին բետոնե արգելապատնեշներ տեղադրելուն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ակնա-Ասկերան ճանապարհին արցախցիների՝ բետոնե արգելապատնեշներ տեղադրելու վերաբերյալ:

«Հուլիսի 18-ին, ժամը 21:15-ի սահմաններում, ռուս խաղաղապահների տեղակայման գոտում հայկական զինված խմբավորումները փորձել են երկարաժամկետ ամրակայման սարքեր տեղադրել Աղդամի (Ակնա-խմբ.) ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց։

ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում իրականացված աշխատանքներն անմիջապես դադարեցվել են»,- հաղորդում են Ադրբեջանից։

Հիշեցնենք, որ երեկ արցախցիները Ասկերան-Ակնա ճանապարհին արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել:

 

Վերլուծական